Արսեն Բաբայանը բերման ենթարկվեց, քաղաքացիները փորձեցին թույլ չտալ
Քիչ առաջ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խամերուկից բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
Ավելի վաղ նա բանավեճի մեջ էր մտել ոստիկանների հետ։
Նրան ոստիկանական մեքենան նստեցնելուց հետո քաղաքացիները փորձեցին դուրս բերել նրան այնտեղից, սակայն ներսում գտնվող ոստիկանները պարզապես թույլ չտվին։
Դրան հետևեցին նաև այլ քաղաքացիներին քաշքշելը ու նրանց նկատմամբ ուժ գործադրելը, որպեսզի թույլ չտան մոտենալ և փորձել օգնել Բաբայանին։