ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է զորքեր մտցնել Ուկրաինա
Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ադամ Քինզինգերը բանաձև է ներկայացրել, որը թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել: Փաստաթուղթը, եթե ընդունվի, նախագահ Ջո Բայդենին թույլ կտա օգտագործել ԱՄՆ զինված ուժերը Ուկրաինայի պաշտպանության համար, եթե Ռուսաստանը քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենք օգտագործի, գրում է Коммерсант-ը։
Ես հենց նոր ներկայացրեցի բանաձևը՝ ռազմական ուժ կիրառելու թույլտվություն, որը, ըստ էության, նախագահին տալիս է Կոնգրեսի աջակցությունը՝ դրա կիրառման թույլտվություն ստանալու համար, եթե Ուկրաինայում օգտագործվում են զանգվածային ոչնչացման, միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքեր», - ասել է Քինզինգերը: