Պատերազմը կավարտվի, երբ Ուկրաինան հաղթի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ հանուն խաղաղության ինքը պատրաստ չէ փոխել Ուկրաինայի սահմանները։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է EPT News-ի հունական խմբագրությանը տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում, եթե մենք պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այդ բոլոր մարդիկ իզուր են զոհվել։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք մահացել», - ասել է ուկրաինական պետության ղեկավարը։
Զելենսկին ընդգծել է, որ եթե հողը տրվի Ռուսաստանին, նա կանգ չի առնի;
Զելենսկին նաև ասել է, որ պատերազմը կավարտվի, երբ Ուկրաինան հաղթի։