Փրկարարները մեկուսացրել են հրդեհը
Հունվարի 7-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հացիկ գյուղի երկաթգծի ուղեփակոցի մոտակայքում՝ տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել՝ 16.13-ին:
Այրվել են Հացիկ գյուղի 13-րդ փողոցի Ս. Դ.-ին պատկանող թիվ 19 տան տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 60 քմ, շքամուտքի և խոհանոցի փայտյա առաստաղի մոտ 10 քմ հատվածը:
***
Հունվարի 7-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 11 շենքի մոտ այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին մարվել՝ 14.38-ին:
Պարզվել է, որ Հ. Հ.-ին պատկանող ավտոտնակում (մոտ 110 քմ) այրվել են կենցաղային իրեր (մոտ 7 քմ հատվածում):
***
Հունվարի 7-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 63 շենքի 45 բնակարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.12-ին, մարվել՝ 14.17-ին:
Այրվել է Ռ. Պ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակի (մոտ 18 քմ) գույքն ամբողջությամբ: