Աֆղանստանում պայթյունի հետեւանքով առանց էլեկտրականության են մնացել երկրի 10 նահանգ եւ Քաբուլը
Աֆղանստանի կենտրոնական մասի Փարվան նահանգում էլեկտրահաղորդման երկու աշտարակ է պայթեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աֆղանական Da Afghanistan Breshna Sherkat (DABS) էներգետիկ ընկերությունը:
Պայթյունի հետեւանքով առանց էլեկտրականության են մնացել երկրի 10 նահանգ եւ Քաբուլը, Սալանգի հարավում գտնվող Թագմա թաղամասում ականի պայթյունի հետեւանքով էլեկտրահաղորդման գծեր են շարքից դուրս բերվել:
Հայտարարության մեջ նշվում է, որ զինված խմբավորումներից որեւէ մեկը միջադեպի համար պատասխանատվություն չի ստանձնել։ DABS-ի մասնագետները փորձում են հնարավորինս արագ վերականգնել վնասը։
Աֆղանստանն էլեկտրաէներգիա ներկրող երկիր է. Այն մատակարարվում է Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից, գրում է ՄԿ-ն: