Այս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հանդիպում է Արման Թաթոյանի հետ. բա ո՞ւր եք` այլ քաղաքական գործիչի դեպքում դուրս եկողներ...
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տենց մարդիկ կան, որ ասում էին, թե չեն միանում պայքարին, որ փողոց դուրս չեն գալիս, որովհետև Վանեցյանին չեն սիրում, Սերժ Սարգսյանին չեն ուզում վերադառնա, Քոչարյանին չեն ընդունում։
Այս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հանդիպում է ՀՀ արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Բա ո՞ւր եք այլ քաղաքական գործիչի դեպքում դուրս եկողներ։ Անգամ ցույց էլ չի, լոկ հանդիպում, բա ինչի՞ չեք եկել։
Ուղղակի խոստովանեք ինքներդ ձեզ էլ, մեզ էլ, որ ձեզ այս վիճակը եթե դուր չի գալիս, ապա առնվազն չի անհանգստացնում։ Որ ձեզ համար Արցախի կորուստն էլ, անգամ Հայաստանի կորուստն էլ չի մտահոգում։
Կներեք, որ խանգարեցի ձեր շաբաթօրյա հանգիստը։ Այն կփոխհատուցեք անթալիայում կամ բարսագեչար դարձած Սևանում հանգստով։
Հ.Գ. Գրեթե բոլորը նույն մարդիկ են, ում տեսնում եմ մյուս հավաքների և բողոքի ակցիաների ժամանակ»