Դանակով զինված տղամարդը փորձել է մտնել ոստիկանական տեղամաս
Այսօր առավոտյան Փարիզի հյուսիսում դանակով զինված տղամարդը փորձել է մտնել ոստիկանական տեղամաս, նրան սպանել են:
Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Ներխուժման փորձը տեղի է ունեցել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ մեկ տարի առաջ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ելույթից հետո: Դեպքի վայրում աշխատում են ականզերծողների խումբը:
Հիշեցնենք, որ 2015թ-ի հունվարի 7-ին իսլամիստները կրակ էին բացել Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա: Ահաբեկչության հետևանքով 12 մարդ էր զոհվել, որից 8-ը լրագրողներ: 11 մարդ ստացել էր տարբեր վնասվածքներ: Ահաբեկիչներ՝ Կուաշի եղբայրները, ոչնչացվել էին հունվարի 9-ին: