Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Փաշինյանական իշխանության իրական դեմքը՝ Վանաձորի և Ստեփանավանի օրինակով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Երկու օր առաջ գնացել էի Ստեփանավան եւ շատ տպավորված էի իմ տեսածով: Ստեփանավանը, որ փոքրիկ քաղաք է Հայաստանի հյուսիս-արեւելքում, առանձնապես ոչնչով չի տարբերվում Հայաստանի մի քանի տասնյակ նման քաղաքներից: Ինձ զարմացրեց, թե ինչ որակով էր վերանորոգվում քաղաքի կենտրոնական փողոցը: Նման բան ես չեմ տեսել Հայաստանի եւ ոչ մի քաղաքում: Հետո ինձ զարմացրին քաղաքի ներքին փողոցներն ու մայթերը, որոնց մի մասը սալիկապատված էր այնպիսի որակի սալիկներով, ինչպիսին չես հանդիպի նույնիսկ Երեւանում: Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ, Ստեփանավանի փողոցները քարուքանդ են, փոշու եւ կեղտի մեջ կորած, բայց այն, ինչ արվել ու արվում է վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, իսկապես տպավորիչ է:

Ստեփանավանից գնացի Վանաձոր, որը Լոռու մարզկենտրոնն է: Ստեփանավանը եւս Լոռու մարզում է: Մտածում էի, որ այստեղ նույն պատկերը կլինի, ինչ հարեւան Ստեփանավանում: Բայց Վանաձորում նույնիսկ մեկ նոր լցված փոս չտեսա: Մեկ ժամից ավելի ման եկա Վանաձորի փողոցներում՝ ճանապարհաշինության գոնե մեկ օրինակ տեսնելու համար: Ոչ մի հետք: Քաղաքի բոլոր փողոցների ասֆալտը ջարդված, հողի ու ավազի խառնուրդի մեջ կորած,  վարորդներն անընդհատ փախցնում են մեքենան՝ մի փոսից մյուսը չընկնելու համար: Լավ՝ ի՞նչ տարբերություն Ստեփանավանի ու Վանաձորի միջեւ, ինչո՞ւ Ստեփանավանում մայթերը սալիկապատում, փողոցները կապիտալ ասֆալտապատում են, իսկ մարզկենտրոնում նույնիսկ մեկ նոր արված ասֆալտի կարկատան չկա:

Բացատրությունը չափազանց պարզունակ է. Ստեփանավանը նոր իշխանության մեջ ունի Սուրեն Պապիկյան, իսկ Վանաձորը 2021թ․ ՏԻՄ ընտրություններում մերժել է փաշինյանական իշխանությանը՝ իր ձայնը տալով Մամիկոն Ասլանյանին: Ստեփանավանցիների մի մասը հպարտանում է իրենց հայտնի հայրենակցով, որը սկզբում տարածքային կառավարման նախարար էր, հետո փոխվարչապետ դարձավ ու հիմա էլ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, բայց միշտ «տիրություն» է արել իր փոքր հայրենիքին: Ինձ ցույց են տալիս նրա հոր մսի խանութը: Խանութն այնքան էլ մեծ չէ, որքան որ սազական կլիներ պաշտպանության նախարարի հորը, բայց առեւտուրն աշխույժ է: «Բոլոր պաշտոնյաներն այս խանութից են օգտվում․ դպրոցի տնօրեն կլինի, թե քաղաքապետարանի աշխատակից, միսը պետք է այստեղից առնի: Բոլոր պաշտոնական միջոցառումների միսն էլ են այստեղից առնում: Սա Սուրեն Պապիկյանի նկատմամբ հարգանքի նշան է»,- ստեփանավանցու անկեղծությամբ բացատրում է մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, եթե Պապիկյանը մի քանի տարի էլ մնա իշխանության, քաղաքի բոլոր փողոցները կասֆալտապատվեն, մայթերը կսալիկապատվեն: «Կդառնանք եվրոպական քաղաք»,- հարազատ քաղաքի ձեռքբերումներով հպարտանում է իմ ծանոթ ստեփանավանցին:

Վանաձորցիներին իշխանությունը ցուցադրաբար եւ անողոքաբար պատժում է: Ժողովրդի քվեով քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանն արդեն կես տարուց ավելի անազատության մեջ է: Բայց իշխանությունը միայն Մամիկոն Ասլանյանին չէ, որ պատժում է։ Նրա մեղքն այն է, որ առաջադրվել է՝ ի հեճուկս ՔՊ-ի: Պատժում են նաեւ վանաձորցիներին, որ ՔՊ ցուցակը թողած՝ գնացել-ընտրել են Մամիկոն Ասլանյանին, այդպիսով մերժելով Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի այլ քաղաքներում էլ է ՔՊ-ն պարտվել, բայց այնտեղ հաղթած թեկնածուների մեծ մասն այս կամ այն ֆորմատով մտել է իշխանության տակ, ճանաչել Փաշինյանի իշխանությունը: Մինչդեռ Մամիկոն Ասլանյանը ոչ մի կերպ չճանաչեց փաշինյանական իշխանությանը: Դրա համար վանաձորցիները պետք է ապրեն քանդված ու ավերված ասֆալտով փողոցներ ունեցող քաղաքում, շնչեն փոշին ու կեղտը: «Հասնում է» իրենց։

Փաշինյանը հնազանդություն է քարոզում՝ բոլոր հնարավոր մեթոդներով ու ձեւերով, ցանկանալով ցույց տալ, որ իր դեմ ըմբոստացողներն անպայման պատժվում են, ճիշտը հնազանդվելն է՝ իր թրի տակով անցնելը: Հոգեբաններն ասում են, որ տեսակով ըմբոստ ու անկախ մարդը չի կարող դեմ լինել իր տեսակին, այդպես վարվում են մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքն ապրել ու կարիերա են ստեղծել հնազանդվելու եւ ենթարկվելու միջոցով: Կարևոր չէ՝ թաքուն, թե գաղտնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: