Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կարծում եմ՝ կեղծ օրակարգ է․ ի՞նչ է նշանակում՝ Արցախը հանձնել են, կամ զոհերն իրենց պատճառով են եղել․ Երևանի քաղաքապետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է տրանսպորտի ուղեվարձը թանկանա, դիզվառելիքը հասել է 650 դրամի։

«Մեր նոր բերած ավտոբուսները գազով են աշխատում, հին «Higer»-ներից 87-ը նույնպես գազով են աշխատում։ Դիզելով նոր Gazel Next-երն են եւ «Higer»-ների որոշ քանակ, ուստի այս պահի դրությամբ չենք քննարկում ուղեվարձի բարձրացման հարցը։ Օրինակ, աղբահանության վճարը, որի համար քաղաքացին վճարում է 200 դրամ։ Եթե 1 մլն 100 հազար քաղաքացի է, առավելագույն գանձվող գումարը կազմում է 2 մլրդ 200 մլն դրամ։ Իրավաբանական անձանցից էլ որ հավաքում ենք, փաստացի կարող է լինել պայմանական 3 մլրդ 500 մլն դրամ, մենք էս պահի դրությամբ ծախսում ենք 4 մլրդ 800 մլն։ Այսինքն՝ ստացվում է, որ աղբահանության համար մենք սուբսիդավորում ենք։ Հիմա նույնը տրանսպորտն է»։

- Այսինքն՝ սուբսիդավորո՞ւմ եք տրանսպորտի ուղեվարձը։

- Քաղաքապետարանը՝ չէ, համայնքի բոլոր բնակիչների միջոցներով էս պահի դրությամբ կարողանում ենք ապահովել։ Բայց երբ որ մենք միասնական տոմսային համակարգ ունենանք, այդ ժամանակ կարծում եմ՝ կքննարկվի այդ հարցը։

- 2013-ին ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներ էին, բայց այն ժամանակ այսքան թանկ չէր վառելիքը։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ այս խնդիրն այլեւս չբարձրացվեց։

- Ես կարծում եմ՝ խնդիրն այն էր, որ սկզբից թանկացնում էին, հետո առաջարկում էին ծառայությունները բարելավել։ Էս պահի դրությամբ մենք սակագնի մասին չենք խոսում, իսկ ծառայությունները բարելավում ենք։

- Իսկ կարո՞ղ է մտավախություն կա, որ եթե թանկացնեք, մարդիկ կհեղեղեն փողոցները, հիմա էլ ընդդիմությունն ակցիաներ է անում։

- Չէ, ես կարծում եմ՝ ոչ մի բան չի լինի։ Կարծում եմ՝ մեր համաքաղաքացիները բավականին բանիմաց են, եւ էդ բանիմացության շրջանակներում, կարծում եմ, եթե նույնիսկ քննարկվի ուղեվարձի թանկացման հարց, կքննարկվի միայն էն պարագայում, երբ որ մենք ծառայություններն ամբողջական տրամադրենք։

- Ի դեպ, հետեւո՞ւմ եք փողոցային ակցիաներին, ինչպե՞ս եք վերաբերվում, որ հաճախ քաղաքում երթեւեկությունը պարալիզացվում է։

- Իհարկե, նորմալ չեմ վերաբերվում դրան, ես կարծում եմ, որ մեր պետությունն էս պահի դրութամբ էն վիճակում չէ, որ էդ ակցիաների միջոցով պահանջում են գործող իշխանության հեռացումը։

- Իսկ 2018-ին նորմա՞լ էիք վերաբերվում, երբ ամբողջ քաղաքը պարալիզացվել էր։

- Այո։ Ես կարծում եմ՝ արժեհամակարգ է էս պահի դրությամբ փոխվել Հայաստանի Հանրապետությունում, եւ վիճակն ավելի լավացել է։ Եթե գործող ընդդիմությունը մտածում է, որ վերադառնալու է իշխանության, եւ լինելու է նույն հասարակությունը, ինչ մինչեւ 2018 թվականն էր, կարծում եմ՝ սխալվում է։

- Բայց գործող ընդդիմությունը չի ասում, որ գալիս է իշխանության, ասում է՝ սրանք Արցախը հանձնել են, զոհերի պատճառ են դարձել, հիմա էլ շարունակում են հանձնել։

- Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է։ Ի՞նչ է նշանակում՝ Արցախը հանձնել են, կամ զոհերն իրենց պատճառով են եղել։

- Բայց Փաշինյանն ինքն ասաց, որ կարող էր հանձնել Արցախը, իհարկե՝ առանց զոհերի։ Բավարա՞ր չէ մարդու մեղքն ընկալելու համար։

- Ես կարծում եմ՝ դա բավարար չէ, եւ դա կոնտեքստից կտրված եք Դուք ասում։ Ես վստահություն ունեմ, որ վարչապետի բոլոր նկրտումները բավականին ազնիվ են, եւ ինքը մտածում է Հայաստանի Հանրապետության մասին։

- Գուցե բավականին ազնիվ են, բայց ոչ՝ ամբողջությամբ։

- Ես․․․․ ես վստահ եմ, որ ազնիվ է․․․ չգիտեմ, մենք հիմա աշխարհաքաղաքական էն վիճակում չենք, էլի, որ սենց բաներ ենք իրականացնում, ես կարծում եմ՝ պետք է բոլորը՝ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, միասնական իրար հետ լուծումներ գտնենք։

- Դուք ոչ մի խնդիր չե՞ք տեսնում Արցախի ճակատագրի, մեր երկրի անվտանգային համակարգի մասով։

- Իհարկե, խնդիրներ կան, բայց էդ խնդիրները լուծելու համար պրակտիկ բաներ է պետք իրականացնել, պրակտիկ, ամենօրյա աշխատանք է պետք իրականացնել։ Երբ որ պատերազմը սկսվել էր, ու քաղաքում շչակներ չկային, որ կարողանայինք ազդարարման համակարգ միացնեինք, էդ շչակները էնպես չէր, որ մեր ժամանակով չէին դրել, գիշերով կիլոմետրերով կաբել էինք քաշում։ Ես գոնե քաղաքապետարանի ներսից տեսել եմ, թե ինչ ժառանգություն ենք մենք ստացել։ Իհարկե, նաեւ դրական բաներ էլ են եղել։

- Բայց պատերազմը շչակների պատճառով չենք պարտվել։

- Չէ, շչակը ես Ձեզ որպես օրինակ բերեցի։ Նույնը՝ բանակում՝ լիքը խնդիրներ ենք ունեցել․․․

- Նախկիններն են մեղավոր։

- Չեմ ասում՝ նախկինները, բոլորս ենք մեղավոր, ոչ միայն նախկինները, Դուք, ես՝ բոլորս մեղավոր ենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։