«Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով». Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, այս մասին սկսել են խոսել արևմտյան երկրները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ հարցրին, թե արդյոք հնարավոր է միջուկային պատերազմ, արդյո՞ք միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացել են, և արդյոք Ռուսաստանը ենթադրում է, որ դա կարող է տեղի ունենալ։ Ես պատասխանեցի, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ մեր համագործակցության հենց սկզբից մենք նրանց առաջարկել ենք վերահաստատել 1997-ի Ռեյգան-Գորբաչովյան թեզը, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, հետևաբար այն երբեք չպետք է լինի»,- ասել է Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հենց Ռուսաստանն է բազմիցս նախաձեռնել միջուկային բոլոր երկրների անունից հայտարարություններ ընդունել, որոնք հաստատում են միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները։ Եվ չնայած Թրամփի վարչակազմը հրաժարվել է ընդունել նման հայտարարություն, այն ընդունվել է Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումից հետո։