Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Պուտինը մայիսի 9-ին կարող է զանգվածային մոբիլիզացիա հայտարարել
Պուտինը, հնարավոր է, հայտարարություն է պատրաստում մայիսի 9-ին Ուկրաինային վճռական հարված հասցնելու համար բնակչության զանգվածային մոբիլիզացիայի մասին, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։
Ուրբաթ օրը ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ ՌԴ նախագահը կարող է նոր պատերազմ հայտարարել «աշխարհի նացիստներին» Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմին Ռուսաստանի մասնակցության ավարտը նշող շքերթի ժամանակ: Դրանից հետո կհայտարարվի բանակ զանգվածային զորակոչ։
«Ես չեմ զարմանա, որ նա, հավանաբար, պատրաստվում է հայտարարել, որ «մենք այժմ պատերազմում ենք ամբողջ աշխարհի նացիստների հետ, և մենք պետք է իրականացնենք ռուս ժողովրդի զանգվածային մոբիլիզացիա»: Պուտինը, ով գրեթե ամեն կերպ ձախողվել է, կարող է փորձել ամրապնդել այն, ինչ ունի... և պարզապես դառնալ մի տեսակ քաղցկեղ երկրի ներսում»,- ասել է Ուոլեսը: