Գերմանիան կաջակցի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներին
Գերմանիան աջակցել է ռուսական միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցների սահմանմանը։ Այս գաղափարն առավել ակտիվորեն առաջ են քաշել Բալթյան երկրները և Լեհաստանը։ Հայտնում է Politico-ն։
Հրատարակությունը նշում է, որ Գերմանիան, լինելով ԵՄ տնտեսական կենտրոնը, նույնպես աջակցել է այդ պատժամիջոցներին, ինչը ավելի հավանական է դարձնում դրանք։
Եվրախորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ խնդրել են նաև ներառել ռուսական միջուկային արդյունաբերությունը ԵՄ պատժամիջոցների մեջ: