«Crypto Exchange Binance»-ը Լավրովի և Պեսկովի երեխաներին թողել է առանց հաշիվների
Կրիպտոարժույթների ամենամեծ բորսան «Binance»-ը արգելափակել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների հաշիվները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել՝ կապված Ռուսաստանի դեմ Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ։
Մասնավորապես, կրիպտոբորսան սառեցրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի դստեր՝ Ելիզավետայի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խորթ դստեր՝ Պոլինա Կովալևայի հաշիվները։