Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից մթերքներ ներմուծել
Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի կողմից շիա քարոզիչ Ան Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով Թեհրանում բողոքի ցույցեր էին սկսվել, իսկ պաշտոնական Իրանը դատապարտել էր քարոզչի մահապատիժը:
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվելուց հետո Թեհրանն արգելել է այդ երկրից ցանկացած տեսակի մթերք ներմուծել:
Այս մասին հրապարակվել է TASS-ը: