Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ի՞նչ անել կազմակերպված սադրանքներից խուսափելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օրեր շարունակ ընդդիմության ներկայացուցիչները և համակիրները իրազեկման երթեր և տարբեր ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքում և մարզերում։ Այդ ակցիաները ցույց են տալիս, որ երկրում քաղաքացիների տրամադրությունների փոփոխությունը հսկայական է, և դժգոհության ալիքը գնալով մեծ թափ է հավաքում։ Եվ ահա, մայիսի 1-ին ընդդիմությունը հուժկու հանրահավաք է խոստացել, քանի որ այն մեկ հարթակում է համախմբելու գլխավոր ընդդիմադիր ուժերին ու նրանց համակիրներին։ Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չի կարող ասել, գործընթացներն իրոք անկանխատեսելի են։ Սակայն այն, ինչ կատարվում է այս օրերին, ցույց է տալիս, որ ընդդիմությունը պետք է չափազանց ուշադիր, զգոն և գգույշ լինի ու մասնավորաբար սադրանքներին չտրվի։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, փորձելու է սադրանքներ հրահրել կամ էլ ուժային մեթոդներով տեռոր սկսել։ Սադրանքների տեսանկյունից տեսանք, թե ինչպես են ոմանք, նույնիսկ՝ առանձին «հայտնիներ», հատուկ առաքվում անցկացվող ակցիաների տարածքներ՝ հենց միայն իրենց ներկայությամբ սադրանքներ հրահրելու, ապա հանդես գալիս զոհի կերպարում։ Վաղն էլ նրանց կարող են փոխարինել ուրիշները, որոնց գլխավոր դերակատարությունն ու կյանքի իմաստը անձնական ինչ-որ շահերից ելնելով իշխանություններին ծառայություններ մատուցելն է, ընդ որում՝ ամեն գնով, նույնիսկ ծեծվելու։ Պարզ է, որ իշխանությունները սադրանքների միջոցով փորձում են վարկաբեկել ու անվանարկել ընդդիմության սկսած շարժումը: Եվ այստեղ է, որ մեծ նշանակություն է ստանում կազմակերպվածությունը, որպեսզի հանրահավաքի մասնակիցները ոչ մի դեպքում սադրանքների չտրվեն, զսպվածություն դրսևորեն և ողջախոհությամբ առաջնորդվեն։

Սրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ, որ ցանկացած պարագայում ծեծն արդարացված չէ, ծեծով հարց չեն լուծում։ Այլ խնդիր է, որ խոսքի ազատության մասին աղմկողներն էլ պիտի հասկանան, որ խոսքի ազատությունը չպետք է շփոթել թրքասիրության և ադրբեջանասիրության հետ։ Թշնամասիրությունը խոսքի ազատությունը չէ։ Անգամ երկրներ կան, որտեղ թշնամասիրության «հեղինակները» կարող են պետության շահերի դեմ հանդես գալու համար պատասխանատվության ենթարկվել կամ հանրային պարսավանքի արժանանալ։ Եվ բնական է, որ եթե որևէ անձ մեր երկրի, պետականության դեմ է հանդես գալիս, արդարացնում թշնամու գործողություններն, ապա, ի վերջո, Հայաստանում կգտնվեն հայրենասեր մարդիկ, ովքեր կցանկանան «սամասուդ» անել նմաններին:

Այդուամենայնիվ, նորից ենք կրկնում, որքան էլ դժվար լինի, պետք է զսպվածություն դրսևորել ու բացառել ծեծի ցանկացած դրսևորում: Մյուս կողմից՝ ընդդիմությունը պետք է նաև պատրաստ լինի, որ Փաշինյանը կարող է իրավապահների միջոցով գնալ ուժի կիրառման ճանապարհով: Ի վերջո, ակնհայտ է, որ իշխանությունները նաև հենց նրա համար են փորձում սադրանքներ հրահրել, որ դրա միջոցով լեգիտիմացնեն ուժի կիրառումը։ Առանցքային իրադարձություններից, մասնավորապես ընտրություններից առաջ տեսել ենք, թե ինչպես է Փաշինյանը գործի դնում իրավապահներին, փորձում պատրվակներ գտնել ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելու ու նրանց պայքարի ընթացքի վրա ազդելու համար, տեսել ենք, թե ինչպես են նրա կարգադրությամբ իրավապահները բռնի, անհամաչափ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ կանանց։

Այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ փոքր խմբերով ակցիաների դեպքում ոստիկանները բավական ագրեսիվ են, փորձում են խոչընդոտել նրանց գործողությունները և բերման ենթարկել։ Բայց բավական է, որ ակցիաների մասնակիցների թիվն անցնի 500-ից, ոստիկանների պահվածքը փոխվում է, նրանք դառնում են զգուշավոր։ Մյուս կողմից էլ՝ պայքարի ապակենտրոն բնույթի արդյունքում ոստիկանությունը ստիպված է լինում ցրել իր ուժերը տարբեր ուղղություններով։ Այսինքն, օջախային դիմադրության բոլոր կետերում մարդկանց մեծ քանակություն ապահովելը և ուժերը համաչափ բաշխելը կարող է շոշափելի փոփոխություն արձանագրել իրավապահների գործողություններում։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ մենք ամեն օր տեղեկություններ ենք ստանում իրավապահների գործողությունների երկակիության առումով: Մասնավորաբար, ոստիկանական ուժերը հաճախ բավական կոշտ գործողությունների են դիմում՝ մարդկանց տապալում են գետնին, քարշ տալիս ոստիկանական մեքենաներ և այլն։ Սակայն մեզ տեղեկություններ են հասնում, որ իրավապահների շրջանում իրականում այդքան էլ վատ չեն տրամադրված բողոքի այս ակցիաների հանդեպ:

Ավելին, մեզ հետ զրույցում տարբեր ակտիվիստներ նշում են, որ արդեն ոստիկանական մեքենայի մեջ և բաժիններում, առանձին բացառություններով, տրամադրությունը հիմնականում լրիվ այլ է լինում, իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ առանձին զրույցներում համաձայն են լինում ընդդիմության քայլերի հետ, նաև ողջունում են նրանց գործողությունները։ Փաստորեն, մեծամասամբ իրավապահների «դրսի» պահվածքը Փաշինյանի համար շոու ապահովելու նպատակ ունի: Սա կարևոր արձանագրում է՝ հավաքների մասնակիցների՝ ոստիկանների հանդեպ վերաբերմունքի առումով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում