Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի. 60 մարդ համարվում է անհետ կորածՈղջունում եմ քպ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասինՈւմ լեզուն պտտվի, էդ մարդու հետևից գնալու եմ. դրանց ջարդուփշուր ենք անելու. Փաշինյան
Գաջեգործների փողոցում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանՓաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերելՁեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ ՓաշինյանԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածներըԱրցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամԱրտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունըՀամակարգային կոռուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»
Արխիվ

«Մուսալեռ»-ում սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 31-ամյա տղամարդ

Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել՝ 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև՝ վերջինիս կանչով համալիր եկած Արմավիր մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ:

Նախնական քննության տվյալներով` վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա.Բաբայանը, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի ուղղությամբ: Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաև Ս.Խլղաթյանի ուղղությամբ և փորձել կրակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես` ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչն այսօր որոշում է կայացրել՝ Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Բաբայանին և միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: