Ստամբուլի ներկերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ստամբուլի ներկերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, զոհվել է երեք մարդ, ևս ինը՝ վիրավորվել։
Վերջին տվյալներով՝ փրկարարները որոնում են երեք անհետ կորածների, որոնք չեն պատասխանում զանգերին:
Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը։ Գործարանի աշխատակիցներն ասել են, որ պայթյուններ են լսել: