«Հյուրասիրում եմ, որ թուրքը շուտ գնա». անծանոթ կինը Raffaello էր բաժանում ուղևորներին. ավտոբուսում բոլորը վանկարկեցին` «Առանց Նիկոլ Հայաստան» (տեսանյութ)
Ազատության հրապարակից տուն գնալիս` մեզ հետ միանգամից երթուղային բարձրացավ մոտ 10 քաղաքացի։ Նրանք բոլորը եկել էին Նիկոլ Փաշինյանին մերժելու ու հիմա, վաղվա օրվա ակնկալիքներով, տուն էին գնում։
Նրանցից մեկը հենց ավտոբուսի մեջ բարձր վանկարկեց` «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»... Թեև մի պահ ինձ թվաց, որ հիմա ուղևորներից ոմանք կարող են դժգոհել կամ հակադարաձել, սակայն հաճելիորեն լսեցի, որ բոլորը միացան քաղաքացու վանկարկումներին` «Առանց Նիկոլ Հայաստան»...
Իսկ մեզ հետ ավտոբուս նստած կանանցից մեկն էլ բոլորին սկսեց հյուրասիրել Raffaello քաղցրավենիքով։
«Վերցրեք, վերցրեք»,- ասաց նա` հյուրասիրությունից փոքր֊ինչ շփոթված քաղաքացիներին. «Սա մաղարիչ է, որ Նիկոլից ազատվենք»։
Մյուսն էլ հավելեց. «Հյուրասիրում ենք, որ թուրքը շուտ գնա մեր երկրից»։
Նրան արձագանքելով` ուղևորները դարձյալ վանկարկեցին` «Առանց Նիկոլ Հայաստան»...
Արմինե Մկրտումյան