Ո՞վ է մինչև 21 տարեկանների մեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
ESPN հեռուստաալիքը ներկայացրել է մինչև 21 տարեկան լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակում ընդգրկված է 39 խաղացող՝ նրանք ընտրվել են երկար ցուցակից, որում ընդգրկված է եղել 75 խաղացող։ Ընտրության հիմնական չափանիշներն էին` բարձր մակարդակի ելույթների քանակը, երկար ժամանակ կայուն ելույթները և ապագայում բարձր մակարդակի խաղացող դառնալու հնարավորությունը:
Առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդն է, որին հաջորդում է «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին, իսկ երրորդը՝ «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։