Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կհեռանա «Բավարիա»-ից
Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիա»-ից «Ոսկե գնդակ»-ի համար։ Երբ 2021-ի նոյեմբերին «Ոսկե գնդակը» հանձնվեց «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, Լևանդովսկին գիտեր, որ որպես «Բավարիա»-ի խաղացող չի ստանա մրցանակը, անկախ նրանից, թե ինչպիսի վիճակագրություն ուներ և քանի տիտղոս է նվաճել մյունխենցիների հետ:
Լևանդովսկին հասկանում է, որ «Բավարիա»-ն չունի այլ թոփ-ակումբների լրատվամիջոցների ազդեցությունը: Հիասթափված լինելով նոր պայմանագրի հարցում մյունխենյան ակումբի ուշացումից՝ Ռոբերտը սկսեց կարիերան շարունակելու այլ տարբերակներ փնտրել։ Լևանդովսկին որոշել է, որ չի քննարկի անգլիական ակումբների հետ տարբերակները։
Նա նույնպես հետաքրքրված չէ ՊՍԺ հնարավոր տեղափոխությամբ։ Լեհը որոշել է չփորձել տեղափոխություն կազմակերպել Մադրիդի «Ռեալ», քանի որ այնտեղ խաղում է Կարիմ Բենզեման։ Բացի այդ, նա կարծում էր, որ Կիլիան Մբապեն նույնպես կհայտնվի Մադրիդում։ Ամենահավանական տարբերակը կատալոնական Բարսելոնան է։