Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. Բայրամով
«Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը։ Այս մասին գրում է Minval.az-ը։
«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական առաջընթաց ենք տեսնում»,- ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում Report պարբերականը։
Միաժամանակ արտաքին քաղաքականության վարչության պետը հավելել է, որ հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ։
«Մենք տեսնում ենք ինչ-որ դրական քայլ, հետո ինչ-որ բան տեղի է ունենում, որին հաջորդում է հետքայլը»,- ասել է Բայրամովը։