Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը
Վազող տողեր

Բիլ Ռիչարդսոնը CNN-ի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի փոխանակումը Թրեվոր Ռիդի հետ իրականացնելու համար

Բիլ Ռիչարդսոնը CNN-ի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի փոխանակումը Թրեվոր Ռիդի հետ իրականացնելու համար.

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Յարոշենկոյի վերադարձն անվանել է «հրաշք»՝ ասելով, որ «Ռուսաստանը նրա համար պայքարել է տասներկու տարի», իսկ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Բիլ Ռիչարդսոնը (ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետ, Ռիչարդսոն կենտրոնի ղեկավար), CNN-ի ուղիղ եթերում մեկնաբանելով փոխանակումը, անձնական շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին՝ այս գործընթացում աջակցության համար.

 Ապրիլի 27-ին հայրենիք է վերադարձել օդաչու Կոնստանտին Յարոշենկոն, ով ավելի քան տասը տարի անցկացրել է ամերիկյան բանտում և կարող էր գրեթե նույնքան անցկացնել այնտեղ, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան երկար տարիներ ձգտում էր, որպեսզի Յարոշենկոն ազատ արձակվի։

53-ամյա Յարոշենկոն լինելով քաղաքացիական ավիացիայի օդաչու՝ պայմանագրով աշխատել է Աֆրիկյան մի քանի երկրներում, որտեղ զբաղվել է բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով, սակայն 2010 թվականին նա ձերբակալվել է Լիբերիայի հետախուզական ծառայությունների կողմից և հանձնվել ԱՄՆ-ին։

2014 թվականին դատապարտված Յարոշենկոն նամակ էր ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իր՝ հայրենիք վերադառնալու հարցը բարձրացնել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ։

2017 թվականի մայիսին ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան դիմում է ուղարկել Դոնալդ Թրամփին՝ ՌԴ քաղաքացուն ներում շնորհելու խնդրանքով, իսկ հուլիսին Յարոշենկոն ինքն է նամակ գրել ԱՄՆ նախագահին. «Դոնալդ Թրամփին ուղղված այս կոչը իմ՝ առողջ բանականությամբ Ռուսաստան վերադառնալու վերջին հնարավորությունն է» վերտառությամբ:

Իսկ 28-ամյա Թրևոր Ռիդը, ում հետ փոխանակել են Յարոշենկոյին, նախկին ծովային հետևակ է, ով Ռուսաստան է եկել զբոսաշրջային վիզայով իր ռուս հարսնացուի մոտ: 2019 թվականին նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ ոչ սթափ վիճակում ոստիկանների վրա հարձակվելու համար։ 11 ամիս կալանքից հետո Ռիդը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը բազմիցս ակտիվ մասնակցություն է ունեցել մարդկանց՝ (2005թ. Հասարակածային Գվինեայից ազատված հայ օդաչուների, ռուս նավաստիների և մարդկանց) ազատման ու փրկության հարցում: