Լեհաստանը Ուկրաինային մատակարարել է ավելի քան 200 Տ-72 տանկ
Լեհաստանը Ուկրաինային մատակարարել է ավելի քան 200 Տ-72 տանկ և մի քանի տասնյակ հետևակի մարտական մեքենաներ։ Այս մասին հայտնում է «Լեհական ռադիոն»։
«Անդրադառնալով վարչապետ Մատեուշ Մորավիեցկու ուղերձին ուկրաինական կողմին ռազմական օգնության մասին, այն արդեն գերազանցել է 7 միլիարդ զլոտիի (1,5 միլիարդ եվրոյի) չափը»,- ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչը։
Հաղորդվում է, որ Լեհաստանն ունի գրեթե 400 T-72 տանկ։ Դրանցից մի քանիսը արդիականացվել են 2019 թվականին՝ հիմնականում այս տեխնիկայի կրակային հզորության առումով։