Ռալֆ Ռանգնիկը կարող է չկատարել իր պարտավորվածությունները «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, գերմանացի մասնագետը կարող է հրաժարվել խորհրդատուի դերից, եթե նրան հաստատեն Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա պետք է երկու տարի օգներ «Մանչեսթեր Յունայթեդին» մարզչի պաշտոնը թողնելուց հետո։
Ռանգնիկը դեռ որոշում չի կայացրել։