Ուսման Դեմբելեն կարող է մնալ «Բարսելոնայում»
«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել Ուսման Դեմբելեին: Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը պատրաստ է բավարարել 24-ամյա վինգերի պահանջները։
«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին երեկ հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ։ Հաղորդակցության ընթացքում նոր պայմանագրային առաջարկ է արվել, և դա շատ ավելի մոտ է Ուսմանի պահանջներին, քան բոլոր նախորդ տարբերակները, որոնք առաջարկում էր Բարսան։ Կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն եկել։
Դեմբելեն մտադիր չէ նվազեցնել պահանջները։