Ադրբեջանի դեպքում, թերևս, սա անհնարին սցենար է. Ադրբեջանը խոսել է ԵՄ-ին անդամակցելու հարցի մասին
«Ես գիտեմ, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մյուս անդամները ձգտում են անդամակցել, բայց մենք պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է: Շատ, շատ երկար գործընթաց։ Իսկ Ադրբեջանի դեպքում, թերևս, սա անհնարին սցենար է»։
«Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։