ՀՀԿ երիտասարդները անցկացրել են Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա (լուսանկարներ)
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բացի վինետկայից մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, 10 հոգի կոպիտ կերպով բերման է ենթարկվել»,- գրել է Աշոտյանն ու կից հրապարակել լուսանկարներ։