ԱՄՆ-ի իշխանությունները «միջուկային զենքի վերաբերյալ անպատասխանատու հռետորաբանությամբ չեն զբաղվում. Սալիվան
Ամերիկյան իշխանությունները «միջուկային զենքի վերաբերյալ անպատասխանատու հռետորաբանությամբ չեն զբաղվում»,- ասել է Ջոն Սալիվանը։
Նա քննադատել է Ռուսաստանի իշխանություններին արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից հետո, ով ասել է, որ միջուկային պատերազմի ռիսկերը «շատ նշանակալի են»։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Սալիվանը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է զսպել միջուկային ագրեսիան» իրենց դեմ։ Դիվանագետի խոսքով, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հռետորաբանությունը «շատացել է ծայրահեղ անպատասխանատու կերպով», սակայն, նրա կարծիքով, դա նորություն չէ։ Նա զարմանք է հայտնել ռուսական իշխանությունների պահվածքի վերաբերյալ: