Պատերազմը զարգանում է դեպի հարևան երկրներ. Արեստովիչ
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը զարգանում է դեպի հարևան երկրներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Պատերազմի ստվերն ընկավ Մոլդովայի, Բելառուսի և հենց Ռուսաստանի վրա։ Պատերազմը տարածվում է, այն չի զսպվի ոչ «հատուկ գործողության» շրջանակներում, ոչ էլ Ուկրաինայի սահմաններում։ Դա շատ լուրջ ստվեր է գցել, և այս ստվերում տեսանելի են կրակի բռնկումները»,- ասաց նա։