ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք, որպեսզի ռուսական ներխուժումը չկրկնվի, RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նա նշել է, որ հարց կա՝ արդյոք Ուկրաինան կցանկանա՞ ներգրավել միջազգային խաղաղապահներին՝ հետևելու զորքերի դուրսբերման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի և Ռուսաստանի հետ սահմանների երկայնքով անվտանգությունն ապահովելու համար։
«Հետևաբար, մենք բաց ենք ցանկացած բանի մասին խոսելու համար, որպեսզի ապահովենք, որ դա երբեք այլևս չի կրկնվի», - ավելացրել է Նուլանդը։