Շուտով կկայանա հայ-ադրբեջանական համատեղ աշխատանքային խմբերի հանդիպումը. Ալիև
«Հայերի կողմից շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում մեր բոլոր քաղաքներում և գյուղերում կատարվել են բարբարոսություն և վանդալիզմ, ավերվել են բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Եղել են հայերի վերաբնակեցման դեպքեր Շուշիի, Զանգիլանի և այլ շրջանների տարածքներում, այս ամենն անօրինական է»: Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայումս իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր իր միջոցներով, ինչպես նաև այլ առաջատար միջազգային կազմակերպությունների աջակցությամբ. «Այս պահին մեր հիմնական խնդիրն է վերականգնել Ղարաբաղը և այնտեղ վերադարձնել նախկին փախստականներին»։
Իլհամ Ալիևը նաև հավելել է, որ շատ շուտով կկայանա հայ-ադրբեջանական համատեղ աշխատանքային խմբերի հանդիպումը։