Բարի լույս. Օր երկրորդ. Սարդարապատից դեպի Երևան քայլարշավի մասնակից Հրանտ Ավետիսյանը դիմել է հասարակությանը (տեսանյութ)
Սարդարապատից դեպի Երևան քայլարշավի մասնակից Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան լայվով դիմել է հասարակությանը։
Նա նշել է, որ այս քայլերթը պարտավորեցնող է հատկապես, երբ շարքերում դեռահասներ են, պատանիներ, ովքեր հավատով ու հույսով միանում ու ողջունում են մեր շարժումը։
Նա նաև կոչ է արել մայիսի մեկին միանալ իրենց արդեն Երևանում։
Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ իրենք այդ օրը Երևան կհասնեն մոտավորապես ժամը 16։00֊ի սահմաններում։