Բայդենը Կոնգրեսից 33 միլիարդ դոլար է խնդրելու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրելու է 33 միլիարդ դոլար, որպեսզի շարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ըստ որի՝ գումարից 20,4 միլիարդը լինելու է ռազմական օգնություն, 8,5 միլիարդը տնտեսական օգնություն, իսկ 3 միլիարդը՝ հումանիտար օգնություն, որով ապահովվելու է Ուկրաինայի պարենային անվտանգությունը։ Սպասվում է, որ այսօր Բայդենը հանդես կգա Ուկրաինայում տիրող վիճակի մասին ելույթով եւ կհայտնի այդ երկրին հատկացվելիք նոր օգնության մասին։