Թող գան, կանգնեն մեր կողքը, ոչ թե գան, այստեղով երթով գնան. Մխիթար Գալեյանի հայր (տեսանյութ)
Եղեք մեր կողքին ու մենք՝ ծնողներով առաջին գծում կլինենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա նկատեց, որ հանրահավաքի մասնակիցները երթով գալիս ու անցնում են իրենց կողքից, մինչդեռ հարկավոր է լինել իրենց զորավիգ։
«25-30 լիտր արյուն է թափվել 44-օրյա պատերազմում, ոնց կարելի է այդ երկիրը, որտեղ մեր երեխաների արյունն է, հանձնել Ադրբեջանին: Այդ հողից մեր երեխաների արյան հոտն է գալիս:
Դրա համար կոչ ենք անում այն ուժերին, որոնք պահանջներ են ներկայացրել, որ իշխանությունները դավաճան են, կանգնեք մեր կողքը»,-ասաց Գարիկ Գալեյանը։