«Եվս երկու տարեց մարդ դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլի»․ Նվեր Կիրակոսյան
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․
«Ստեղծված անառողջ վիճակի և անկախության սերնդի մեղավոր անտարբերության ցուցիչն է, որ ևս երկու տարեց մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի` հացադուլի։
Նրանց հազվադեպ են երիտասարդներ մոտենում, էլ չեմ ասում աջակցելու մասին։
Մեր անտարբերությունը շատ թանկ գին է արժենալու. սա հիշենք»։