Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակից. Սոս Հակոբյան
Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Բերման են ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:
ղերքը ավելի պինդ են, քան առաջ:
Հետ քայլ չի՛ լինելու»,- գրել է Հակոբյանը՝ օգտագործելով #Սիկոլ_լինելու_է, #Արի_Ազատության_հրապարակ հեշթեգերը: