Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ, հուսանք, որ սահմանները կբացվեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի, և խնդիրները կլուծվեն։
«Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Հուսանք, որ սահմանները կբացվեն, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է նա: