«Բարսելոնա»-ն կփորձի թիմում պահել Դեմբելեին
«Բարսելոնա»-ն հույսեր չի թողնում, որ կպահի Վինգեր Ուսման Դեմբելեին, ով մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։
Այսօր տեղի կունենա 24-ամյա ֆրանսիացու գործակալի և կատալոնական ակումբի ղեկավարության հերթական հանդիպումը։
Դեմբելեն տեղյակ է, որ եթե մնա «Բարսելոնա»-ում, ապա գումարներ կկորցնի, քանի որ արդեն ավելի լավ առաջարկներ է ստացել այլ ակումբներից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միաժամանակ, ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, սակայն սիրում է աշխատել գլխավոր մարզիչ Չավիի ղեկավարությամբ։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կփորձի բարելավել Դեմբելեի առաջարկը։