Կեղծ օրակարգ է, որ պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից․ Երևանի քաղաքապետ (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում, կեղծ օրակարգ է։
«Կարծում եմ՝ կեղծ օրակարգ է, որ պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից»,- ասաց նա կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։
Դիտարկմանը, որ օրեցօր ավելանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների թիվը, քաղաքապետն ընդհատեց լրագրողին․ «Եկեք չշարունակենք, կարծում եմ՝ նման բան չի լինի»,- ասաց նա։