«Լիվերպուլը» ցանկանում է թիմում պահել Յուրգեն Կլոպին
«Լիվերպուլ»-ը և Յուրգեն Կլոպը բանակցություններ են սկսել նոր պայմանագրի շուրջ։
54-ամյա գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Իսկ ակումբը ցանկանում է պահպանել գլխավոր մարզչին։ «Լիվերպուլ»-ը մտադիր է Կլոպի հետ պայմանագիրը երկարաձգել առնվազն չորս տարով։
Ընթացիկ գործարքի համաձայն՝ Յուրգենը տարեկան 10 մլն ֆունտ է վաստակում, և նոր գործարքի ֆինանսական պայմանները վստահաբար կբարելավվեն։
Կլոպը «Լիվերպուլը» մարզում է 2015 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 5 գավաթ, այդ թվում՝ Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։