Ինչպես են կարմիրբերետավորներն ուժով բերման ենթարկում Աբովյան փողոցը փակած երիտասարդներին (տեսանյութ)
Այսօր մի խումբ երիտասարդներ փակեցին Աբովյան փողոցը՝ «ուսանող, ոտքի՛» լողունգներով:
Նրանք ունեին Հայաստանի և Արցախի դրոշներ, և եռագույն ծուխ բաց թողեցին:
Երիտասարդները նստեցին փողոցում, սակայն շատ չանցած՝ կարմիրբերետավորներն ուժի գործադրմամբ նրանց նստեցրին ոստիկանական մեքենաները: Մի աղջկա, օրինակ, բերման էր ենթարկում 4 կարմիրբերետավոր: