Ադրբեջանը ծանր զինատեսակներ չի կիրառել Շուշի քաղաքն ազատագրելու համար․ Հիքմեթ Հաջիևը
«Ադրբեջանը ծանր զինատեսակներ չի կիրառել Շուշի քաղաքն ազատագրելու համար, քանի որ մենք բարձր ենք գնահատում քաղաքի մշակութային, պատմական բաղադրիչը»։
Այս մասին հայկական օկուպացված Շուշիում «Զարգացումն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Շուշին առանձնահատուկ տեղ է գրավում ադրբեջանցիների սրտերում։