«Դրական ազդակ Նիկոլին»․ Արմեն Աշոտյանը ֆլեշմոբ է առաջարկում (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան Ազատության հրապարակում հայտարարել է նոր ֆլեշմոբի մասին՝ #դրական_ազդակ_նիկոլին:
«Չէ՞ որ նա ամեն ինչը դրական է տեսնում: Փաշինյանը սիրում է այլակերպել իրականությունը և վատ ազդակները դիտարկում է որպես դրական ազդակներ: Առաջին դրական ազդակը ես իմ կողմից ցույց կտամ, միացեք այս ֆլեշմոբին»,- ասել է Աշոտյանը՝ խնդրելով մեկնաբանություններում թողնել անձնական դրական ազդակները՝ Նիկոլ Փաշինյանին: