Բաքվում հանդիպում են Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանները
Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիցենբերգերը, Քելի Դեգնանը և Լին Թրեյսին, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցային հարցերով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ի աջակցության գծով համակարգող պաշտոնակատարը Գրեգ Նաարդենը մասնակցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը կայացած առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպմանը։
«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին կարծիքներ և տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա»,- ասվում է հայտարարության մեջ։