Ռուսները ողջ գիշեր ռմբակոծել են Մարիուպոլը
Անցած գիշեր ռուս զինվորականները մոտ 50 ավիահարվածներ են հասցրել Մարիուպոլին, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ազովի գնդի հրամանատարի տեղակալ կապիտան Սվյատոսլավ Պալամարի կոչը։
Միևնույն ժամանակ, Պալամարը նաև կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել քաղաքի ապաշրջափակման համար.
«Ես կոչ եմ անում ռազմաքաղաքական ղեկավարությանը վճռական գործողություններ ձեռնարկել՝ ապաշրջափակելու կամ տարհանելու բոլոր նրանց, ովքեր հույս ունեն և հավատում են հայրենիքին»։