Շրջակա միջավայրի փոխնախարարն ազատման դիմում է ներկայացրել. անհնարին է համարում Փաշինյանի թիմի հետ աշխատանքը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ազատման դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը այսօր՝ ապրիլի 28-ին, News.am-ին հաստատեց Աննա Մազմանյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։