Անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն․ Փաշինյան
Ցանկացած թերություն, որ այսօր տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ սկսած անվտանգությունից, դիվանագիտությունից, պետական կառավարումից, ամեն տեղ, ինչ բաց տեսնում ենք, եթե այդ բացի հետևից գնանք, կտեսնենք, որ կրթության խնդրին ենք առնչվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ընկալմամբ կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհով, բայց դպրոցական կրթությունից առաջացած բացերը կարող է հետագայում հնարավոր չլինի լրացնել: Մենք լրջագույն խնդիր ունենք: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն։ Անգրագիտությունն արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ուսուցչի աշխատավարձի հարցը միշտ եղել է մեր օրակարգում։