Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ոտքի տակից փախչող հողը՝ հիստերիայի պատճառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ընդդիմությունն օրերս հայտարարեց քաղաքական պայքարի նոր փուլի մեկնարկի մասին, և միաժամանակ տարբեր վայրերում սկսվեցին բողոքի ապակենտրոն ակցիաներ ու քայլերթեր։ Ակցիաների միջոցով ընդդիմությունն ահազանգում է իշխանությունների կողմից վարվող կործանարար քաղաքականության մասին, և այդ ահազանգերն ընդունելություն են գտնում հանրության տարբեր ներկայացուցիչների շրջանում՝ ապահովելով հանրային լայն ռեզոնանս։ Այս ամենը, բնականաբար, ոմանց անհանգստացնում է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժեր կան՝ նկատի ունենալով ընդդիմությանը, և սպառնալիքներ է հնչեցնում: Սակայն ուշագրավ է, որ ընդդիմության հասցեին նույնպիսի ոճով ու բառապաշարով հանդես են գալիս նաև գործող իշխանության ներկայացուցիչները:

Ընդ որում, իշխող ուժի ներկայացուցիչները ու նրանց հրահանգով՝ իրենց «աջակիցները», իսկ իրականում՝ հենց իրենք ֆեյքերի միջոցով, ընդդիմության և փողոց դուրս եկած մարդկանց հասցեին կիրառում են վիրավորական և անգամ փողոցային բառապաշար՝ խտրականություն չդնելով ձևակերպումների առաջ։ Այնինչ, միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է հակառակորդ երկրներին և ի մասնավորի Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչող հոխորտանքներին, ապա ինչպես Նիկոլը, այնպես էլ մյուս «նիկոլներն» իրենց գլուխներն անմիջապես թաքցնում են ավազի մեջ և լեզուները կուլ տալիս՝ դառնալով ձկան պես համր։ Նրանք խոնարհ հարսի պես հետևում են Ալիևի հոխորտանքներին, սպառնալիքներին, ու ամեն կերպ աշխատում են իրականացնել ադրբեջանական պահանջները։

Ստացվում է, որ քպականների համար ավելի ընդունելի են թշնամական պետությունները, քան սեփական երկրի քաղաքացիները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Այլ կերպ չես բացատրի այն հանգամանքը, որ հայաստանյան ընդդիմության վրա ցեխ շպրտելու հարցում նրանք փաստացի ձայնակցում են Ալիևին, և այս համատեքստում հրապարակ է նետվում այն պնդումը, թե երբ ընդդիմադիրներն իշխանության հասնեն, պատերազմ է լինելու, իսկ իրենք, ընդհակառակը, հանրությանը խոստացել են, որ խաղաղության դարաշրջան են բացելու։ Դե, հասկանալի է, «պատերազմի կուսակցություն» և «խաղաղության կուսակցություն» հայտնի դիլեմայի շրջանակներում։ Դե, ոչ միայն տարրական տրամաբանություն ունեցող որևէ մեկը, այլև նույնիսկ քպականները գիտեն, որ այսպիսի պնդումները մանիպուլ յացիա են, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, լկտի սուտ։ Ի վերջո, զավեշտալի է, որ պատերազմի կամ խաղաղության մասին խոսում է մի ուժ, որի կառավարման ընթացքում եղել է ամենադաժան պատերազմը, ունեցել ենք ամենաշատ զոհերը, տարածքային կորուստները, մի ուժ, որն ասոցացվում է պարտության, նվաստացման, կորուստների ու ավերումների հետ։

Ուստի, պետք է ենթադրել, որ «նիկոլների»՝ հոգեխանգարմունքի հասնող հիստերիան առաջին հերթին այն պատճառով է, որ նույնիսկ իրենք են հասկանում, որ ոտքերի տակից հողը փախչում է։ Այնինչ, պաշտոնն ու իշխանությունն իրենց համար «սրբություն սրբոց» է, ուստի ոչնչի առաջ չեն կանգնում ու չեն կանգնելու։ Այո, նրանք վախենում են, շատ են վախենում, քանզի կորցնելու շատ բան ունեն՝ պաշտոնները, բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, արտոնյալ վիճակ: Փոխարենը, երկիրը, ժողովուրդն ու պետությունը ամենևին կարևոր չեն: Իսկ այդպիսի մարդկանցից ամեն ինչ սպասելի է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: