Խոշոր պայթյուն Շվեդիայում
Հունվարի 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի Վալլինգբի արվարձանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական sondakika.com կայքը: Պայթյունը տեղի է ունեցել տվյալ շրջանի դպրոցին պատկանող բարձրահարկ շենքի առաջին հարկում: Պայթյունի հետևանքով 10 հոգի ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Ստոքհոլմի ոստիկանության տրամադրած տեղեկություններով` պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի պատճառով ամբողջ շենքի բնակիչները տարհավել են, հրդեհը մեկուսացվել է 5:00-ի սահմաններում: Ոստիկանությունն առայժմ այն չի որակել ահաբեկչություն, սակայն հաղորդվում է երկու հոգու հետախուզման մասին: