Բոլորիդ սպասում եմ ժամը 18:30-ին Ազատության հրապարակում. Վանեցյանը ներկայացրել է քայլերթի երթուղին (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ նոր է դուրս եկել ոստիկանությունից, որտեղ բերման են ենթարկվել երիտասարդները՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու համար:
«Ոստիկաննությունն անհամաչափ ուժ է սկսել կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ երևի մտածելով, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ, կամ դրանով զսպի ժողովրդի այն հոսքը, որը պետք է դուրս գա փողոց, որն արդեն փողոցում է: Բոլորիդ սպասում եմ ժամը 18:30-ին Ազատության հրապարակում: Մեր ընթացքը կասեցնել չի լինի: Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրելու թե ինչ երկիր ենք մենք ունենալու: Ասյօր 18:30-ից հավաքվում ենք Ազատության հրապարակում, ժամը 19:00 իրականացնելու ենք երթ և այդ երթը պետք է լինի հուժկու, այդ երթին պետք է մասնակցեն բոլոր մտահոգ մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, որոնք բացառապես սպասարկում են թշնամու շահերը»:
Նա նշել է, որ երթը կանցնի Մեսրոպ Մաշտոցի պողոտայով, Պարոնյան, Պռոշյան, Բաղրամյան փողոցներով, այնուհետև կվերադառնա Ազատության հրապարակ, որտեղ ցուցարարներին գալու է իր աջակցությունը հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը:
Բոլորիդ սպասում եմ ժամը 18:30-ին Ազատության հրապարակում:
Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի: